Կառուցվածքային փոփոխությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ ՇՊՀ-ում

2023թ. մարտի 13-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ բուհի ռազմավարական առաջնահերթություններին և հետագա զարգացմանը միտված կառուցվածքային փոփոխությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում, կարևորելով կառավարման համակարգի լավարկման անհրաժեշտությունը, քննարկվեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից և արտաքին փորձագետներից ստացված կարծիքները։ Առաջիկայում հանձնաժողովը կներկայացնի ՇՊՀ-ի կառուցվածքի նախագծային տարբերակը, որը կքննարկվի բոլոր շահառուների հետ։