Համագործակցության է հրավիրում «Նոր Լույս» ՀԿ-ն

Հարգելի՛ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում ս.թ. մարտի 19-ին, ժամը 13:15-ին ՇՊՀ-ի նիստերի  դահլիճում  «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ն համալսարանի ուսանողների համար կազմակերպում է տեղեկատվական–իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն կառույցի գործունեությունը, կամավորական աշխատանքի հիմնական բովանդակությունը, առավելություններն ու հնարավորությունները:

 

Դե ի՜նչ, կհանդիպենք մարտի 19-ին՝ ժամը 13:15-ին, ՇՊՀ նիստերի դահլիճում:

Սիրով սպասում ենք ձեզ։

 

Գրանցման համար անցնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/omHYXaMvyAr2CUom7