Ավարտական վկայագրեր ստացան ՇՊՀ-ի քոլեջի շրջանավարտները

Այսօր  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջի ուսանողները ստացան իրենց ավարտական վկայագրերը՝ դիպլոմները։ Քոլեջն այս տարի ուներ 86 շրջանավարտ՝ 5 մասնագիտությունների գծով (առկա և հեռակա)։

Շրջանավարտներին այս հիշարժան օրվա առթիվ շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին ՇՊՀ հիմնադրամի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրեն Ա․ Դավինյանը և դաստիարակչական աշխատանքի գծով բաժնի պետ-տնօրենի տեղակալ Ա․ Բաղդասարյանը։