«Միջազգային գիտական ընթերցումներ» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով
«Նոր գիտություն» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը 2023թ. օգոստոսի 21-ին կազմակերպում է «Միջազգային գիտական ընթերցումներ» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել ուսանողներ և դասախոսներ:
Գիտաժողովը կանցկացվի առկա կամ հեռավար ձևաչափերից մեկով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. օգոստոսի 21-ը լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով և կազմհանձնաժողովին ուղարկել պահանջվող փաստաթղթերը:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: