ՇՊՀ-ում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը

Այսօր Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական դասախոսություն-սեմինար, որի բանախոսն էր Հայոց լեզվի և գրականություն ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանը։
Դասախոսության թեման Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» կենսագրական վեպն էր։

Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրին սփյուռքահայ գրողի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը։ Այնուհետև բանախոսը վերլուծեց Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» կենսագրական վեպը՝ նվիրված ամերիկահայ նշանավոր հայ նկարիչ Արշիլ Գորկուն։ Կարևորելով վեպի գաղափարական բարձր արժանիքը՝ նա ընդգծեց գեղարվեստական այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել էր հեղինակը վեպի արարման ճանապարհին։

Գ․ Խաչիկյանը մեկնաբանեց նաև նկարչի գեղանկարչական ստեղծագործությունների ինքնատիպ բովանդակությունը՝ որպես օրինակ ներկայացնելով հանճարեղ «Նկարիչը և մայրը» գեղանկարչական ստեղծագործությունը։