«Աշխատանքային միգրացիան որպես երիտասարդների հասունության և կարգավիճակի փոփոխության նախաձեռնություն» թեմայով գիտական սեմինար

Այսօր Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Աշխատանքային միգրացիան որպես երիտասարդների հասունության և կարգավիճակի փոփոխության նախաձեռնություն» թեմայով սեմինար, որի բանախոսն էր Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Անդրանիկ Շահինյանը։
Թեմայի արդիականությունը պայմանավորված էր վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունից բնակչության կողմից իրականացված տարերային արտագաղթի և երիտասարդների միգրացիոն շարժունության պատճառների ուսումնասիրությամբ։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց իր կողմից իրականացված՝ երիտասարդների անվտանգ տեղափոխության, կրթական շարժունության, ժողովրդագրական պատկերի խաթարման, երիտասարդ, կենսունակ աշխատուժի պակասելու, թրաֆիքինգից և այլևայլ ռիսկերից խուսափելու, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության վերաբերյալ քանակական և որակական հետազոտությունների արդյունքները։
Հանդիպման ակտիվ մասնակիցներին Ա․ Շահինյանը նվիրեց իր հեղինակած գիրքը։