«Բյուրեղյա խնձոր» խորագրով համառուսական օլիմպիադա

Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանը կազմակերպում է  միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության ուսանողների համար «Բյուրեղյա խնձոր» խորագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) մանկավարժությանն առնչվող  օլիմպիադա, որն անցկացվելու է երկու փուլով՝ 2023 թվականի փետրվարի 20-ից մինչև ապրիլի 20-ը։ Օլիմպիադային կարող են մասնակցել մանկավարժական ոլորտի կրթական ծրագրերում սովորող 5 անձից բաղկացած ուսանողական խմբեր։

Մրցութային նյութերն անհրաժեշտ է մինչև 2023 թվականի մարտի 22-ը ներառյալ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ olymp.ca@ncfu.ru։

2023 թվականի մարտի 27-ին օլիմպիադայի էլեկտրոնային էջում կտեղադրվի երկրորդ փուլի մասնակիցների ցուցակը։

2023 թվականի ապրիլի 20-ին Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա օլիմպիադայի երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները փորձագիտական ​​խորհրդին ներկայացնելու են մանկավարժական և գրական ժառանգությանը նվիրված ինտելեկտուալ վարժանք։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ 

Согласие на обработку персональных данных_студ.

Положение и регламент _Олимпиада_студенты