Էրազմուս+ ազգային գրասենյակը հավաքագրում է կամավորների
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հայտարարել է կամավորների հավաքագրում հետևյալ աշխատանքների համար՝
- կազմակերպչական աշխատանքների իրականացում միջոցառումների ընթացքում,
- կոնտակտային տվյալների և տեղեկատվության հավաքագրում,
- տեսա- և լուսանկարահանում միջոցառումների ընթացքում,
- անիմացիոն հոլովակների պատրաստում,
- մեդիա նյութերի պատրաստում,
- լրագրողական աշխատանքների իրականացում,
- տեխնիկական և համակարգչային աջակցություն։
Կամավորական աշխատանքները պատշաճ ձևով իրականացնելու դեպքում կամավորները մեր գրասենյակի կողմից կստանան սերտիֆիկատ։
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 16-ն է։
Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/G8yMGwrTNDDnnTQp9։