ՇՊՀ-ի ուսանողները Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնա-հետազոտական համալիրում էին

Շիրակի պետական համալսարանի «Կառավարում (ըստ ոլորտի)» 2-րդ, 3-րդ և «Հաշվապահական հաշվառում (ըստ ոլորտի)» 3-րդ կուրսի ուսանողները Տնտեսագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Ա. Մկրտչյանի և ամբիոնի դասախոս՝ Ե. Մալխասյանի նախաձեռնությամբ այցելեցին Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնա-հետազոտական համալիր։
Ուսանողները շրջայց կատարեցին բանկում, ծանոթացան փողի առաջացման պատմությանը, ինչպես նաև ականատես եղան հին ժամանակներից մինչ օրս շրջանառվող փողերի տեսակներին:
Ուսանողներին տրվեցին նաև մի քանի հուշումներ, որոնց միջոցով կկարողանան կեղծ դրամը տարբերել իրականից։