Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝ ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների մասին
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ներբուհական (հեռակա բաժիններից`հեռակա) և ՀՀ/օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության մասին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի դիմումներն ընդունում է 2023 թվականի հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 13-ը ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանք (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
- տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70