Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության օրը

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները ծաղիկներ խոնարհեցին Նալբանդյանցիների հուշակոթողին, այնուհետև այցելեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը։