Խոշոր հաշվով հաղթանակ «Ֆուտզալի համալսարանական Լիգա» մրցաշարում

ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական Լիգա» մրցաշարում Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքական թիմը 10։1 հաշվով փայլուն հաղթանակ է գրանցել Հայաստանի Եվրոպական համալսարանի թիմի նկատմամբ։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում շարունակական հաղթանակներ։
Հ․Գ․ Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Գյումրու համայնքապետարանին։