Մագիստրոսական թեզերի ընթացիկ փորձարկումներ՝ կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում

ՇՊՀ-ի  ‹‹Կենսատեխնոլոգիա›› մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներն իրենց մագիստրոսական թեզերի փորձարարական մասն իրականացնում են համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում։ Ժամանակակից սարքերով ու սարքավորումներով հագեցած լաբորատորիան ուսանողներին հնարավորություն է տալիս մասնագիտական տարբեր փորձերի և փորձարկումների իրականացման համար։ Լաբորատորիայում իրականացրած աշխատանքների շնորհիվ ուսանողները զարգացնում են տեսական գիտելիքները կիրառելու իրենց կարողություններն ու հմտությունները։
Այս տարի ուսանողների կողմից իրականացված փորձերը նվիրված են եղել հողից բակտերիաների, պրոբիոտիկների, մասնավորապես՝ կաթնաթթվային բակտերիաների անջատմանը, մշակմանը, նրանց գաղութների աճեցմանը, հատկությունների ուսումնասիրմանն ու տարբեր նպատակներով կիրառմանը։