Գյումրու բուհերի ուսանողների հավաքական թիմը՝ ֆուտզալի եզրափակիչում
ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի «Ֆուտզալի Համալսարանական Լիգա» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հավաքական թիմը համառ պայքարի և նպատակասլաց խաղի արդյունքում 6։1 հաշվով հաղթանակ է տարել Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի հետ։
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում հաղթանակ եզրափակիչ փուլում։