Շիրակի պետական համալսարանում շարունակվում է պետական ամփոփիչ ստուգման գործընթացը
Հունիսի 4-ին իրենց մագիստրոսական թեզերն ու ավարտական աշխատանքները պաշտպանեցին «Կենսատեխնոլոգիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների մագիստրատուրայի և բակալավրի առկա համակարգում սովորող ավարտական կուրսերի ուսանողները։