Հոգաբարձուների խորհրդի նիստ Շիրակի պետական համալսարանում

Հունիսի 3-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։
 Օրակարգի առաջին հարցը «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ 2023-2024 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունն էր։ Ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց հաշվետվությունը, որը քննարկվեց և Հոգաբարձուների խորհրդի կողմից միաձայն գնահատվեց բավարար։
 Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման վերանայված ծրագրին ու ժամանակացույցին, ինչպես նաև հիմնադրամի հաստիքացուցակում մասնակի փոփոխություն կատարելու նախագծին։
 Այս հարցերը ևս Հոգաբարձուների խորհրդի կողմից քննարկվեցին և ընդունվեցին միաձայն։