«Սննդաբանությունը որպես գիտություն․ սննդի հիմնական գործառույթները» թեմայով գիտական սեմինար

Շիրակի պետական համալսարանում Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դասախոս Լիլիթ Պետրոսյանն առողջ ապրելակերպի շրջանակներում անցկացրեց «Սննդաբանությունը որպես գիտություն․ սննդի հիմնական գործառույթները» թեմայով գիտական սեմինար։
Բանախոսը ներկայացրեց բալանսավորված սննդակարգի առանձնահատկությունները, սահմանեց տարբեր հիվանդությունների ժամանակ սննդամթերքների կիրառման արդյունավետության չափանիշները։ Հարվարդի ափսեի մեթոդով ներկայացրեց, թե ինչպես գործնականում ստանալ ռացիոնալ սննդակարգի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն առանց կշռման կամ բարդ հաշվարկների։
Սեմինարի ավարտին մասնակիցները պատասխանելով նախապես տրված հարցերին՝ իրենց առողջական վիճակը գնահատեցին «Հավասարակշռության անիվ» կոչվող տեխնիկայի միջոցով։