Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

(ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ)

2023-2024 ուսումնական տարում վճարովի հիմունքով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Աշխարհագրություն» (ԻԴ.03.01) մասնագիտությամբ (1 տեղ):

Ասպիրանտուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման ևկառավարման կենտրոնում, սույն թվականի մայիսի22-ից հունիսի 15, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 17:00:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում՝ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2. անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո),
3. ինքնակենսագրություն,
4. երեք լուսանկար՝ 3×4 չափի,
5. անձնական թերթիկ,
6. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո, օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
7. «Օտար լեզու» առարկայի ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալայինգնահատմամբ),
8. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում գիտական ռեֆերատ՝ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի հետ միասին,
9. գիտական ղեկավարի գրավոր համաձայնություն գիտական ղեկավարման վերաբերյալ,
10. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Հարցերի և մանրամասների համար դիմել Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, Պ. Սևակի 4

Էլ. հասցե՝ shsu.science@gmail.com

Հեռ.՝ (0312) 6 64 80, (+374) 94 42 21 03, (+374) 93 00 63 21