Ծրագրի մասին

Ծրագրի տևողությունը՝ 3 տարի (2021-2024)

Ծրագրի հիմնական նպատակը

  • Մշակել Բոլոնիայի չափանիշներին համապատասխան թափանցիկ ազգային և միջազգային չափորոշիչներ
  • Մշակել ուսումնառության համեմատելի գործիքներ և ուսուցման չափանիշներ
  • Բարելավել կրթական բովանդակության որակը և բարձրացնել ՊԴ կազմի և ուսանողների որակավորումը դասավանդողների վերապատրաստ­ման շարունակական ծրագրերի միջոցով
  • Ապահովել աջակցություն ԵՄ և գործընկեր երկրների բուհերի միջազգայնացման գործում
  • Խթանել ՊԴ կազմի և ուսանողների շարժունությունը
  • Բարձրացնել ուսուցման արդյունա­վետությունը և որակը՝ խթանելով միջգիտաճյուղային դասավանդողների կարողությունները և ներմուծել կրթության նոր մոտեցումներ:

Ծրագրի հատուկ խնդիրը

Մշակել և կիրառել «Անգլերենը որպես դասավանդման միջոց» ինը համապարփակ մեթոդական մոդուլներ գործընկեր երկրների բուհերի ՊԴ կազմերի համար՝ կրեդիտների փոխանցման և կուտակման համա­կարգի (ECTS) գործածությամբ ուսուց­ման բովանդակությունն անգլերենով դասավանդելու նպատակով:

Ակնկալվող արդյունքները

  • «Անգլերենը որպես դասավանդման միջոց» (EMI) վերապատրաստման կենտրոնի և անգլերենի մակարդակի ստուգման թեստերի միասնական ցանցի, անգլերենը հատուկ նպատակների համար (ESP) վերապատրաստման, ՊԴ կազմի վերապատրաստման 9 EMI մոդուլների առկայություն
  • «Անգլերենը որպես դասավանդման միջոց» (EMI) ուսումնական ձեռնարկ
  • Առցանց հարթակ՝ կայքէջ, ծրագրի վերջնարդյունքները տարածելու և ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով
  • EMI կենտրոնների ցանց
  • EMI անհատական ծրագրեր ՊԴ կազմերի և վերապատրաստողների ներբուհական վերապատրաստումների համար
  • EMI կիրառող դասախոսների վերապատրաստման ծրագիր
  • EMI հավատարմագրման և շարունակականության ծրագրի առկայություն և իրագործում: