ԷՐԱԶՄՈՒՍ+ ABIONET ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՈՒՍԱՆՈՂԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

Շիրակի պետական համալսարանը հայտարարում է էրազմուս+ ABioNet “Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology” («Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց») ծրագրի շրջանակներում իրականացվող՝ ուսանողների ակադեմիական շարժունությանը մասնակցելու մրցույթ:

Մրցույթի արդյունքում ընտրված ուսանողները երկու ամիս իրենց ուսումնառությունը շարունակելու են Հելլենիկի միջազգային համալսարանում (Հունաստան) և Տերամոյի  համալսարանում (Իտալիա)՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրատուրայում սովորող հետևյալ բաժինների ուսանողները՝

  • «Կենսատեխնոլոգիա»
  • «Կենսաբանություն»

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ակադեմիական տեղեկագիր,
  2. Մոտիվացիոն նամակ (ձևանմուշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

http://shsu.am/wp-content/uploads/2020/12/Writing-a-MOTIVATIONAL-LETTER.pdf

http://shsu.am/wp-content/uploads/2020/12/Cover-letter-template-graduate.pdf ,

  1. Ինքնակենսագրություն (Europass CV ձևաչափով, որը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://europa.eu/europass/en),
  2. Անգլերենին տիրապետելու մակարդակը հաստատող տեղեկանք:

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 21-ը:

Մասնակցության հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, աշխատանքային բոլոր օրերին՝ shsuinternational@shsu.am և  shsu.shsu@mail.ru էլեկտրոնային հասցեներին, իսկ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ բերել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն (Բ2-12 սենյակ), ժամը 11:00-14:00:

Հարցերի դեպքում զանգահարել 077069126, 093853706 հեռախոսահամարներով: