ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական համակազմի գիտական գործունեության զարգացման, ուսումնական աշխատանքների արդյունքների ներդրման նպատակով հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն «ՇՊՀ հիմնադրամի գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի՝ http://shsu.am/media/pdf/Հաստատված-Ներբուհական-դրամաշնորհ.pdf:

Հայտերը մինչև 2021թ.-ի փետրվարի 1-ը՝ ժամը 15:00, կարող եք ներկայացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ հայտի ներկայացման կոնկրետ օրվա համար նախապես պայմանավորվելով կենտրոնի տնօրենի հետ (հեռ. 094 422 103):

ՇՊՀ Գիտական քաղաքականության,

 որակի ապահովման և կառավարման կենտրոն