Նիստ 72 (15.05.2023 թ.)

2023 թվականի մայիսի 15-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը` ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների ու կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ: Նիստին մասնակցում էին նաև առցանց տարբերակով:

Նիստի ընթացքում  Ա. Սարգսյանը ներկայացրեց ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանի հանձնարարականի համաձայն ԳՔՈԱԿԿ-ի կողմից  սույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացված` կարիքների վերհանման հետազոտության ընդհանրացված արդյունքները: Հետազոտության իրականացմանը մասնակցել էին նաև ֆակուլտետների և ամբիոնների որակի ապահովման համակարգողները: