Նիստ 69 /28.03.2023 թ./

2023 թվականի մարտի 28-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը` ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների ու կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում  մասնակիցները քննարկեցին մարտի 20-ին ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված`  բուհերի ներկայացուցիչների հետ մասնագիտական կրթական ծրագրերի մշակման և բարելավման հաջողված փորձի հանդիպում-քննարկումից ստացած տպավորությունները և իրենց ամբիոններում զեկուցողների կողմից ներկայացված փորձի ներդրման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Վերոնշյալ առցանց հանդիպման ընթացքում բանախոսությամբ էին հանդես եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները: