Նիստ 68 /20.03.2023 թ./

2023 թվականի մարտի 20-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը` ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների ու կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց ամփոփիչ ատեստավորման հանձնախմբի անդամ գործատուների կողմից ՇՊՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի` 2021-2022 ուստարվա շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության որակից բավարարվածության և ՇՊՀ-ի հետազոտողի կրթական աստիճանում ուսումնառողների կողմից բուհում ստացած հետբուհական կրթության մասնագիտական և կազմակերպչական աշխատանքների գնահատման հարցումների արդյունքները: Ծավալվեց ակտիվ քննարկում, մասնակիցները հանդես եկան առաջարկություններով: