Նիստ 62 /30.11.2022 թ./

2022 թ.-ի նոյեմբերի 30-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների մասնակցությամբ:

Մասնակիցներն անդրադարձան ՇՊՀ-ի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար Նոյեմբերի 25-27-ը ՈԱԱԿ-ի կողմից անցկացված «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման դասընթացին, կիսվեցին իրենց տպավորություններով:

Ա․ Սարգսյանը ներկայացրեց, որ ամփոփվել են ՇՊՀ-ի ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցաթերթիկի բարելավման աշխատանքները։

Ա․ Սարգսյանը ներկայացրեց 2021-2022 ուստարում ՇՊՀ-ի ուսանողների կողմից բուհում ստացած կրթության, բուհի մասնագիտական և կազմակերպչական վարկանիշների գնահատման հարցումների արդյունքները, ծավալվեց քննարկում: