Տեղեկատվական-իրազեկման հանդիպումներ ավարտական կուրսերի ուսանողների հետ

2024-2025 ուստարվան ընդառաջ, ապրիլի 19-ից 23-ն Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի և ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանի կողմից անցկացվել են տեղեկատվական-իրազեկման հանդիպումներ ավարտական կուրսերի ուսանողների հետ՝ ուսումնառության հետագա շարունակականության հնարավորությունների պարզաբանման նպատակով։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են մագիստրատուրայի ընդունելության կարգը և գործընթացը, ժամկետները, պետության կողմից սահմանված արտոնությունները, եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը։