Հարգանքի տուրք՝ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից անցել է 33 տարի․․․

Այսօր՝ երկրաշարժի տարելիցի օրը, Շիրակի պետական համալսարանի հանրույթն ու ռազմական ամբիոնի ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով և ծաղիկներ խոնարհելով զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։