«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Մեկնարկել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը։

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում և խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում, թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ, կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում, կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն, ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում։

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/36455։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 20-ն է։