Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» գրքի ներկայացում-քննարկում
Անցկացման ամսաթիվը՝ 12.12.2019
Սկիզբը՝ 12:00
Անցկացման վայրը՝ «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոն
«Ապուշը» Ֆ. Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից է։ Ստեղծագործություն, որը ստիպում է մտածել, երազել և վերափոխվել: Իշխան Միշկինի կերպարում համեմված են մարդկային բարձր արժեքներն ու որակները: Նա Իշխանին համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ, ում առկայութունն անընդհատ զգացվում է: Մարդ, ով հասկանում է դիմացինին, փորձում է կիսել նրա ցավը, օգնել, եթե կարող է և ներել: Նա վեր է հասարակությունից՝ լինելով հասարակության մաս:
Գրքում ցուցադրված է դառը իրականություն, որի կողքին գոյություն ունի իդեալական, մաքուր աշխարհի հանդեպ հավատքը: «Ապուշը» գրքի լավագույն մտքերից մեկը սովորեցնում է անցնել մարդկանց կողքով և ներել նրանց՝ երջանիկ լինելու համար:
Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Ակիրա Կուրոսավան Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկար (1951 թ.)։
Միջոցառման լսարանը
Ներկայացումը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են ընթերցել, սիրում են խորհել ու կիսվել իրենց գիտելիքներով:
Հանդիպման տևողությունը — առավելագույնը 1 ժամ
Կոնտակտային տեղեկատվություն
Արգինե Մարդոյան
Օրվա բանախոս, ՇՊՀ «Գործարարության և վարչարարության» ամբիոնի դասախոս և պարզապես հարուստ ներաշխարհով անձ
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: