Տեղի է ունեցել ՇՊՀ Գիտական խորհրդի նիստը
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հոկտեմբերի 8-ին կայացել է Գիտական խորհրդի նիստը:
Նիստը բացել և օրակարգը հաստատման է ներկայացրել ՇՊՀ-ի ռեկտոր, Գիտական խորհրդի նախագահ Երվանդ Սերոբյանը: Նիստի օրակարգը հաստատվել է միաձայն:
Օրակարգում ընդգրկված հարցերի մասին զեկուցել են Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա․ Վալեսյանը, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ․ Մարգարյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրենի ՊԿ Հ․ Մելքոնյանը:
Ա․ Վալեսյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկերին, տեղերի թվին և ուսման վարձավճարներին վերաբերող նախագծերը, ինչպես նաև ուսումնառության արդյունքների գնահատման ու պետական ամփոփիչ ստուգման ընթացակարգերում առաջարկվող փոփոխությունները:
Լ․ Մարգարյանը ներկայացրել է համալսարանի գիտական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհների կարգերի փոփոխված տարբերակները, ինչպես նաև գիտական կադրերի ատեստավորման կարգի տարբերակը:
Հ․ Մելքոնյանն էլ անդրադարձավ համալսարանի Մարքեթինգային ռազմավարության հայեցակարգում առաջարկվող փոփոխություններին:
Գիտական խորհրդի կողմից տպագրության է երաշխավորվել «Աշխարհագրության և սերվիսի» ամբիոնի դոցենտ Ա. Ներսիսյանի հեղինակած մենագրությունը:
Նիստի ավարտին քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:




