«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի մեկնարկային առցանց հանդիպում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի մեկնարկային հանդիպմանը, որը տեղի կունենա 2021թ. հունվարի 21-ին, ժամը 14:00 առցանց:
Հանդիպման նպատակն է ներկայացնել նախագծի նպատակները, շահառուներին, գործողությունների ժամանակացույցը, ազդեցությունն ու ակնկալվող արդյունքները: Բացի այդ՝ այն ուղղված է ՓՄՁ ներկայացուցիչների և հետազոտողների համար նեթվորքինգային հարթակի ստեղծմանը՝ յուրաքանչյուր կողմի կարիքները, առաջարկները, սպասելիքները ներկայացնելու, ինչպես նաև երկու կողմերի միջև երկխոսության ու համագործակցության խթաններ ստեղծելու համար:
Հանդիպման օրակարգը, իսկ մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ:
Նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա: Լրացուցիչ մանրամասներ՝ այստեղ:  
Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ պատասխան նամակով կամ զանգահարել՝ 010593484: