«Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական 2-րդ գիտաժողով

«Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական 2-րդ

գիտաժողով

Գորիսի պետական համալսարանը 2022 թ․-ի հոկտեմբերի 27-28-ը կազմակերպում է «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական 2-րդ գիտաժողովը՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 55-ամյակին: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների գիտնականները, մասնագետները, ասպիրանտներն ու հայցորդները: Գիտաժողովի ոլորտներն են՝

  • պատմություն, մշակութաբանություն,
  • բանասիրություն
  • հնագիտություն, ազգագրություն,
  • մանկավարժական գիտություններ,
  • բնական գիտություններ,
  • իրավագիտություն, փիլիսոփայություն
  • քաղաքագիտություն, տնտեսագիտություն,
  • սոցիոլոգիա,
  • հոգեբանություն և այլն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին: Գիտաժողովը կանցկացվի համակցված ձևաչափով (առկա և հեռավար մասնակցությամբ): Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է conferencegsu55@gmail.com էլ.հասցեին ուղարկել`

  1. մասնակցության հայտը (ձևը կցվում է)`մինչև 2022թ․-ի սեպտեմբերի 25-ը,
  2. զեկուցման հիմնադրույթները` մինչև ս.թ հոկտեմբերի 5-ը,
  3. գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (գիտական աստիճան չունեցողների համար):

         Կազմկոմիտեի կողմից ընտրված զեկուցումների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2022 թ.-ի հոկտեմբերի 10-ը։ Հոդվածների ներկայացման վերջնաժամկետ՝ 2022 թ.-ի նոյեմբերի 30-ը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):