ՇՊՀ-ում կանցկացվեն 20 կրեդիտի շնորհման դասընթացներ
«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության կողմից հինգ տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» 20 կրեդիտի շնորհման մոդուլը։
Մոդուլով նախատեսված պարապմունքները կկազմակերպվեն Շիրակի պետական համալսարանում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով՝ 2026թ. նոյեմբերի 2-ից մինչև 2027թ. մարտի 31-ը (ներառյալ՝ պրակտիկան և ամփոփիչ ստուգումը):
Դասընթացների արժեքը 140.000 ՀՀ դրամ է։ Դասընթացներին կարող են մասնակցել միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող անձինք։ Վերապատրաստման այս փուլի համար մասնակիցների առավելագույն քանակը 80 է:
Դիմումներն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Արտաքին համագործակցության կենտրոնում (ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, Բ2-16 աշխատասենյակ, հեռ.՝ 095-969-001), ս․թ․ հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00։ Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:
Պահանջվող փաստաթղթեր՝
1․ դիմում՝ ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3․ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի
պատճենը,
4․ 2 լուսանկար՝ 3×4 սմ չափի։
