ՇՊՀ-ում անցկացվեցին ոչ ֆորմալ դասընթացներ՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ
Ապրիլի 15-ին, 17-ին և 20-ին ՇՊՀ-ում անցկացվեցին ոչ ֆորմալ դասընթացներ։
Դասընթացները նախատեսված էին ՇՊՀ-ի «SUSh N01-SCI-2025» ծածկագրով ներբուհական դրամաշնորհի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակով։
Դասընթացավարը՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա․ Բոյաջյանը, ներկայացրեց 1950–2025 թթ․ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական դրությունը։
Նա անդրադարձավ մարզի վարչատարածքային փոփոխություններին, բնակչության թվաքանակի դինամիկային, արդյունաբերության և գյուղատնտեսության ներուժին, սոցիալական ոլորտի կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաև սեփականաշնորհման գործընթացին և դրանից բխող սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական հետևանքներին։
Դասընթացներին և քննարկումներին ակտիվորեն մասնակցում էին «Աշխարհագրություն» և «Սերվիս» մասնագիտությունների ուսանողները։
