ՇՊՀ հիմնադրամի ուսանողների՝ առկա համակարգում ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների մասին
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝ առկա համակարգում ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների մասին
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ներբուհական, ՀՀ բուհից բուհ և օտարերկրյա բուհերից ուսանողների՝ առկայից հեռակա, առկայից առկա, հեռակայից առկա բաժիններ տեղափոխությունների մասին դիմումներն ընդունում է 2026 թվականի օգոստոսի 17-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, գլխավոր մասնաշենք, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանքը,
- տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70
