ՇՊՀ-ի նախկին պրոռեկտոր Բագրատ Պողոսյանի պատասխանը աշխատանքից ազատման մասին լրատվամիջոցների հրապարակմանը.

Տեղեկացնում եմ, որ իմ աշխատանքից ազատվելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Պրոռեկտորի պաշտոնից ազատվելու որոշումը կայացրել եմ ես, այդ մասին դեռևս ուսումնական տարեսկզբին բազմիցս խնդրել եմ ռեկտորին: Ցանկանում եմ առավել շատ ժամանակ տրամադրել գիտական գործունեությանը, մասնակցել միջազգային ծրագրերի: Իսկ ֆակուլտետի դեկանի պաշտոնին համաձայնվել եմ, քանի որ վերջինս համեմատաբար թեթև ծանրաբեռնված աշխատանք է: Բացի այդ հնարավորություն կունենամ ուսանողների հետ ծավալել գիտամանկավարժական աշխատանք: