ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ  ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Գիտական խորհրդի 02.10.2017թ. 18/4 որոշման համաձայն՝ այն ուսանողները, ովքեր ունեն 86 և ավելի միջին որակական գնահատական (ՄՈԳ) և ցանկանում են ամփոփիչ ատեստավորման քննության փոխարեն ներկայացնել ավարտական աշխատանք, կարող են մինչև 2017թ. նոյեմբերի 15-ը դիմել համապատասխան մասնագիտությունը թողարկող ամբիոն (դիմումի ձև՝ հավելված 1):
86-ից ցածր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող ուսանողները կարող են դիմում ներկայացնել ռեկտորին (դիմումի ձև՝ հավելված 2)՝ ռեկտորատի որոշմամբ ավարտական աշխատանք կատարելու թույլտվություն ստանալու համար:
Դիմումի ձև՝ հավելված 1
Դիմումի ձև՝ հավելված 2

Գիտական քաղաքականության և արտաքին
համագործակցության կառավարման կենտրոն

02 նոյեմբերի 2017թ.