ՇՊՀ-ի դասախոսը ընտրվել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ

ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկ․ գիտ․ թեկնածու Գրիգոր Բարսեղյանը ընտրվել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Գրիգոր Բարսեղյանը ունի մարզչական և մակավարժական հարուստ փորձ։ Աթլետիկա մարզաձևում նրա սաները դարձել են հանրապետության չեմպիոն, ռեկորդակիր, միջազգային մրցումների հաղթող:

Շնորհավորում ենք Գրիգոր Բարսեղյանին, նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականին և հայ աթլետներին մաղթում ենք նոր նվաճումներ և հաղթանակներ։