Շնորհավորանքի ուղերձ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնի կողմից

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք բոլորին:

Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են, որոնք նոր խիզախումներ են ներշնչում ապագա սերունդներին: Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այդպիսի փառապանծ ու սխրալի, անմոռանալի ու հերոսական էջերը:

Հայազգի հպարտ ու խիզախ զավակները ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Շուշիի ազատագրման գործում ցուցաբերեցին հայրենասիրության և սխրանքի բացառիկ օրինակներ: Այսօր նույնպես կամային մեծ հատկանիշներով հաղթահարում են շատ արգելքներ՝ խնայելով մեկը մյուսին, հարգելով երկրում տիրող իրավիճակը:

Մեծ հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, որովհետև ապացուցել ենք, որ պատրաստ ենք զենքով պաշտպանելու մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը:

Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին:

Այժմ Հայաստանին ամենից առաջ խաղաղություն է հարկավոր և խաղաղ պայմաններում նվաճված հաղթանակներ: Վերջիններս թող լինեն կրթության, գիտության, արտադրության մեջ, նաև սպորտում և արվեստում: Եվ այդ հաղթանակները թող առաջնորդեն սերունդներին դեպի նորանոր ձեռքբերումներ և արժանի նվաճումներ:

 

     Հավերժ փա՜ռք բոլոր հայրենասեր նվիրյալներին…

Քեզ հավերժ փա՜ռք…հանգչի՜ր խաղաղ և անդորր,

Նոր հերոսներ կկայծակեն քո հետքով,

Հայաստանը կբողբոջի նորից նոր,

Կզարդարի քո շիրիմը վարդերով…