Նիստ 71 (08.05.2023 թ.)

2023 թվականի մայիսի 8-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը` ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների ու կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ: Նիստին մասնակցում էին նաև առցանց տարբերակով:

Նիստի ընթացքում  Ա. Սարգսյանը ներկայացրեց մայիսի 5-ին ՈԱԱԿ-ում հավատարմագրված բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած աշխատաժողովում քննարկված հարցերը: Քննարկման նպատակն է եղել՝ անդրադառնալ ծրագրային հավատարմագրման մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը և կրթության որակը լսարանում բարելավելու միջոցներին։ Ըստ այդմ կարևորվել է, որ բուհերը ծրագրային հավատարմագրումից առաջ անդրադառնան հետևյալ հարցերին

  1. Ինչքանո՞վ են որակի ապահովման գործընթացները մտել լսարան, ի՞նչ է տեղի ունենում լսարանում:
  2. Արդյո՞ք դասերը պլանավորվում են ըստ նպատակի:
  3. Որքանո՞վ է դասախոսը զբաղվում իր դասավանդման որակի ապահովմամբ:
  4. Որքանո՞վ է դասախոսը հաշվետու ուսանողների կողմից ցուցաբերած արդյունքների համար:
  5. Արդյո՞ք գնահատումը դարձել է ուսումնառության գործիք:
  6. Որքանո՞վ է գնահատումը համահունչ ՈԱՇ-ին կամ ՈՈՇ-ին:
  7. Արդյո՞ք գնահատումը հաշվի է առնում մասնագիտական ոլորտի առանձնահատկությունները: