Նիստ 67 /13.03.2023 թ./

2023 թվականի մարտի 13-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ‑ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների ու կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ:

Սույն թվականի մարտի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացել էր ՈԱԱԿ փորձագետների՝  «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» խորագրով համաժողովը՝  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովին որպես փորձագետներ մասնակցել են ՇՊՀ‑ի գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանն ու Սպորտի և արվեստի ամբիոնի որակի ապահովման համակորգող Ասյա Սիմոնյանը: Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև  պանելային քննարկում, որը վարել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Պանելային քննարկման մասնակիցներից է նաև Ասյա Սիմոնյանը:

Համաժողովում ամփոփվել են 2010-2022 թվականներին տեղի ունեցած հավատարմագրման գործընթացների ազդեցությունը, փոփոխությունները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու զարգացման ապագա միտումները:

Նիստի ժամանակ ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց համաժողովի ընթացքն ու արդյունքները: Ծավալվեց ակտիվ, մասնակցային քննարկում: