95

Մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների 1-ին փուլի հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար) հայտագրման գործընթացը:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25:

Հայտագրման գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի կայքէջում։