Մասնագիտական կողմնորոշման հանդիպում Արթիկում

Մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ի կողմից կազմակերպվող հանդիպումների վերջին կանգառն այսօր Արթիկում էր։

Արթիկի թիվ 1 դպրոցում խոշորացված համայնքի բնակավայրերի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ևս հնարավորություն ունեցան ծանոթանալու համալսարանի գործունեությանն ու 21 մասնագիտություններին, որոնց գծով նոր ուստարում կատարվելու է ընդունելություն։

Կարևորելով 2023-24 ուստարվա ընդունելության մեկնարկին դիմորդների իրազեկվածությունը՝ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը մանրամասն ներկայացրեց կարգը, խոսեց հայտագրման ու քննությունների հանձնման ժամկետների, դիմորդներին տրվող արտոնությունների մասին։

Աշակետները տեղեկացան նաև կրթաթոշակների, պետության և համալսարանի կողմից տրվող վարձավճարի զեղչերի հնարավորությունների մասին։

Ապագա դիմորդները գործընթացի հետ կապված տարաբնույթ հարցեր ունեին և օգտագործելով հնարավորությունն անմիջապես պատասխանատուից ստացան պատասխաններ։