«հայrate» –հարցում ուսանողների շրջանում

Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա բարձր մրցակցությունը՝ բարձրանում է նաև գործատուի վարկանիշի կարևորությունը: Գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարևոր դեր է խաղում ընկերությանն անհրաժեշտ տաղանդների ներգրավման, ինչպես նաև աշխատաշուկայում բարձր կարգավիճակ զբաղեցնելու հարցում:

Հենց այս նպատակով Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համատեղ ստանձնել է «հայrate» նախաձեռնությունը, որը ուսանողության շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի: Նախաձեռնությանը միացել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը։

Հարցման արդյունքները ամփոփվելու են դեկտեմբերի 10-ին:

Հարցում