Համակարգչային գիտության և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման անվճար դասընթացներ Գյումրիում

Նպատակ ունենալով համալրել ինժեներական թիմերի թափուր աշխատատեղերը Գյումրիում, ինչպես նաև կարևորելով ինժեներական համապատասխան ուժի առկայությունը տարածաշրջանում՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը «Ինստիգեյթ Դիզայն» և «ՓԻԷՅԴԻՍԻ» ընկերությունների հետ համատեղ հայտարարում է «Համակարգչային գիտություն (Computer Science)», «Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում» անվճար դասընթացների ընդունելություն տեխնիկական բուհերի ավարտական կուրսի ուսանողների և շրջանավարտների համար ք Գյումրիում։

Դասընթացի թեմաները
• Լինուքս օպերացիոն համակարգ,
• ծրագրային ապահովման մշակման պրոցես և գործիքներ (environments development and management tools),
• սկրիպտային լեզուներ (bash, python, tcl),
• օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ (C++),
• GUI ծրագրավորում (Qt),
• միկրոսխեմաների նախագծման լեզուներ (Verilog):

Ընդունելության պայմանները
• բազային մաթեմատիկական գիտելիքներ,
• տրամաբանություն,
• թվային էլեկտրոնիկայի բազային գիտելիքները կդիտարկվի որպես առավելություն,
• որևէ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
• անգլերենի իմացություն, տեխնիկական գրականություն կարդալու ունակություն:

Ընդունելության կարգը
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտադիմումը`

https://forms.gle/XwRWzNbsfuiTi18c6

մինչև դեկտեմբերի 4֊ը։

Մասնակիցների ընտրությունը կկատարվի գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի միջոցով։