Համագործակցությունների շարքը շարունակվում է…

Շիրակի պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնը հյուրընկալել էր իր բարեկամ Ֆրանսիացի դասավանդողներն առանց սահմանի կազմակերպության պատասխանատու Ջենան Բուայեյին: Վերջինս երկու աշխատանքային օր նվիրեց ՇՊՀ ուսանողներին՝ նրանց հետ անցկացնելով հետաքրքրաշարժ, ժամանակի պահանջներին համահունչ դասընթացներ: Տիկին Բուայեի հետ քննարկվեց նաև հետագա համագործակցության պայամանագրի կնքման վերաբերյալ մի շարք մանրամասներ: Առաջիկայում համալսարանը կհուրընկալի կազմակերպության այլ ֆրանսիացի ներկայացուցիչների ևս: