Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» գրքի և Միլոշ Ֆորմանի համանուն ֆիլմի ներկայացում-քննարկում

12.11.2018
Սկիզբը՝ 11:00
Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ընթերցասրահ

Կ. Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը հակաուտոպիա է, որը դարձել է հակադրվող մշակույթի այցեքարտ. երիտասարդական ապստամբություն ընդդեմ սպառող հասարակության բարոյականության ու ճաշակի: Գործողությունն ընթանում է հոգեբուժարանում:  Այն 20-րդ դարի Ամերիկայի այլաբանական պատկերն է, որտեղ գերիշխում են սոցիալական համակարգի կառուցման ռացիոնալ ու նպատակահարմար սկզբունքները: Հոգեբուժարանը իդեալական պետություն կառուցելու փորձ է, որում ապրում են «կենդանի մարդիկ» կամ մեխանիկական տիկնիկներ: Մահացած տիկնիկային սոցիումում նոր կերպարի՝ Ռենդլ Պատրիկ Մակմերֆիի հայտնվելը փոխում է ամեն ինչ: Նա ինքն է իր նախագահը, ով կառուցում է պետություն պետության մեջ: Խնդիրը ոչ թե մարդկանց, այլ հասարակության մեջ է, հիվանդ են ոչ թե «հիվանդ» համարվողները, այլ բուն հասարակությունը: Գրքի-ֆիլմի ելակետային հաղորդագրությունների մասին ավելին իմանալու, նորը բացահայտելու համար համեցե՛ք Կենտրոն:

Միջոցառման լսարանը

Ներկայացումը ՇՊՀ-ի բարձրաճաշակ ուսանողների  և աշխատողների համար է:

Հանդիպման տևողությունը — առավելագույնը 1 ժամ

Կոնտակտային տեղեկատվություն
Գառնիկ Սարգսյան
Օրվա բանախոս, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիուտի Գյումրու մասնաճյուղի Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ, կինոռեժիսոր

    Միջոցառմանը մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: