Իրազեկման հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում, պրակտիկայի մեկնարկին ընդառաջ, տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բոլոր ֆակուլտետների և Ռազմական ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողների համար։

Ավարտական կուրսերի ուսանողների համար նախատեսված  պրակտիկան կտևի հինգ շաբաթ և նպատակ ունի ուսանողներին հնարավորություն ընձեռելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ զարգացնելով մասնագիտական կարողություններն ու հմտությունները։

Հանդիպման սկզբում Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը ներկայացրեց ուսանողների համար գործող պետական և ներբուհական զեղչերի համակարգը՝ անդրադառնալով դրանց առանձնահատկություններին և  օգտվելու պայմաններին։

Այնուհետև Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանն ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի հիմնական նպատակներն ու խնդիրները, դրա կազմակերպման և անցկացման ընթացակարգը։

Հանդիպման ընթացքում ուսանողներին տրամադրվեց անհրաժեշտ տեղեկատվություն՝ պրակտիկան արդյունավետ և պատասխանատու կերպով կազմակերպելու և իրականացնելու համար։

Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում: