Ընդունելության խորհրդատվություն

Հարգելի դիմորդնե՛ր,
Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա) 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը փոփոխությունների է ենթարկվել:
Հաշվի առնելով այդ փոփոխությունները՝ ս/թ-ի մայիսի 28-ից սկսած, յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 12.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովը առցանց ռեժիմով խորհրդատվություններ կանցկացնի դիմորդների շրջանում: Խորհրդատվությունների ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են.
• ՇՊՀ-ի մասնագիտությունների ընդունելության քննություններին,
• յուրաքանչյուր մասնագիտության տեղերին, վարձաչափերին,
• շնորհվող որակավորումներին,
• ընդունելության ընթացակարգին,
• առցանց դիմում հայտերի ներկայացմանը,
• ՇՊՀ-ում ուսումնառելու և ուսանողական աջակցությունների հնարավորություններին,
• ինչպես նաև գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Խորհրդատվությունները բաց են ZOOM հարթակում և հասանելի հետևյալ հղմամբ՝ https://zoom.us/j/4411265959?pwd=b2lxTmpUY2hTR3BSOHl5ekYzazBsZz09: Խորհրդատվություններին կարող են մասնակցել ինչպես դիմորդները, այնպես էլ նրանց ծնողները, ուսուցիչները և 2020 թվականի ընդունելությամբ հետաքրքրվածները:
Ակտիվ մասնակցե՛ք խորհրդատվություններին և հանձնաժողովի մասնագետների հետ քննարկեք ու պարզաբանեք ընդունելության գործընթացի և բուհում ուսումնառելու հետ կապված տարատեսակ հարցեր:
Առո՛ղջ եղեք և հետևողական՝ բարձրագույն կրթություն ստանալու ճանապարին:

Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով