18-րդ արևելյան ձմեռային դպրոց

Վարշավայի համալսարանը  2021թ.-ի փետրվարի 28-ից մարտի  14-ը կազմակերպում է  18-րդ արևելյան ձմեռային դպրոց, որին կարող են մասնակցել հումանիտար գիտությունների վերջին կուրսի մինչև 25 տարեկան ուսանողներ, որոնց ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի թեման նվիրված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմությանը, ներկայիս քաղաքական  և տնտեսական իրավիճակին, միջազգային հարաբերություններին, աշխարհագրությանը, սոցիոլոգիային, մշակույթին։ Թեկնածուներից պահանջվոմ է լեհերենի իմացություն, որը թույլ կտա հասկանալ դասախոսությունները։  Դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում է դասախոսություններ, սեմինարներ, ինչպես նաև այցեր Վարշավայի այլ կրթական հաստատություններ։

Մանրամասների համար՝ https://studium.uw.edu.pl/

Հայտերը  և  փաստաթղթերի ամբողջական փաթեթն  անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հունվարի 15-ը ուղարկել  հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wsl.studium@uw.edu.pl։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (shsu.science@gmail.com):

Winter School — Pl Embassy

WSZ_2021_Ulotka_A4_02